Կարևոր է կառավարել այդ երկիրը և բանակը մեկ կենտրոնից. Էրդողան
Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հարևան երկրի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին: Նա հայտարարել է Դամասկոսի հետ համապարփակ կապեր զարգացնելու Անկարայի մտադրության մասին։
«Նախագահ Էրդողանը բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ կարևոր է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և կառավարել երկիրը և բանակը մեկ կենտրոնից։ Նա մատնանշել է Իսրայելի կողմից Սիրիայի տարածքում օկուպացիայի և ագրեսիայի անընդունելիությունը և Թուրքիայի վճռականությունը՝ շարունակել դրան հակազդել բոլոր հարթակներում։
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիայի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, պաշտպանության և տրանսպորտի ոլորտներում»,- հայտնում են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից:
Հավելենք, որ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի Թուրքիա այցի մասին չի հայտարարվել։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնա...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...