Կասեցվել է Հարվարդում օտարերկրացիների ընդունելության արգելքը
Դատարանը ժամանակավորապես կասեցրել է Հարվարդի համալսարանում օտարերկրացիներին ընդունելու արգելքը, որն ավելի վաղ նախաձեռնել էր ԱՄՆ կառավարությունը։
Հարվարդի համալսարանն ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ հայց էր ներկայացրել Բոստոնի դաշնային դատարան: Բուհում պնդում են, որ ԱՄՆ կառավարության կողմից Հարվարդին օտարերկրացի ուսանողների ընդունելության իրավունքից զրկելը խախտում է առաջին ուղղումը: Այժմ Հարվարդի համալսարանի ավելի քան 7 հազար միջազգային ուսանողներ կարող են շարունակել ուսումը ՝ չվախենալով անհապաղ արտաքսումից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արգելել է Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողների ընդունել։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնա...