Հարվարդի համալսարանին արգելվել է արտասահմանցի նոր ուսանողների ընդունել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կասեցրել է Հարվարդի համալսարանի թույլտվությունը օտար երկրներից ուսանողների ընդունելու համար։ Այս մասին գրում է The New York Times-ը։
«Հայտնում եմ ձեզ, որ Հարվարդի համալսարանի ուսանողների և ակադեմիական փոխանակման միջազգային ծրագրի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել», -ասվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի նամակում, որն ուղարկվել է համալսարան:
Ըստ պարբերականի աղբյուրների՝ որոշումը Հարվարդի դեմ վերջին ամիսներին շարունակվող հետաքննության մի մասն է:
Այս տարի Հարվարդում սովորել է մոտ 6,8 հազար արտասահմանցի ուսանող, ինչը կազմում է համալսարանի դիմորդների ընդհանուր թվի մոտ 27% - ը:
Հիշեցնենք, որ Թրամփը և նրա վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարություններ են արել Հարվարդի և ամերիկյան այլ հեղինակավոր համալսարանների վերաբերյալ։ Ըստ իշխանությունների՝ համալսարանը չի կարող ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների ամբողջական անվտանգությունը պաղեստինամետ ակտիվիստներից, ովքեր դեմ են Իսրայելի ռազմական գործողություններին Գազայի հատվածում։
Ավելի վաղ ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարությունը չեղարկել էր Հարվարդի համար նախատեսված 60 միլիոն դոլարի դաշնային դրամաշնորհները, քանի որ, վարչության կարծիքով, համալսարանը չէր կարողանում լուծել հակասեմականության, էթնիկ և ռասայական խտրականության խնդիրները:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ՝ ՔԿ շենքից խոշոր գումար հափշտակելու դեպքից
ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ...
Հայաստանում երկրաշարժ է զգացվել
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
ՊԵԿ-ը՝ ՔԿ շենքից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործի մասին
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճա...
Նոր մանրամասներ Շենիկի ջրանցքում հայտնաբերված մահացածների մասին
Շենիկի ջրանցքից այսօր մահացած դուրս բերված տղան Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից էր։ Թե ինչպես է դեպքը տեղի ունե...