ՌԴ-ի հետ կապված երկու ընտրություն ունենք․ Միրզոյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, որոնք ոչ ՀՀ-ն, ոչ էլ ՌԴ-ն չեն ժխտում։
«Մենք ունենք երկու ընտրություն՝ հիմնվել տարբերությունների վրա և այդ տարբերությունների հետագա ընթացքն ուղղել ավելի բացասական հուն, կամ հակառակը՝ հիմնվել ընդհանուր շահերի վրա, ընդհանուր հետաքրքրությունների վրա, իհարկե, փոխադարձ հարգանքի ապահովմամբ, միմյանց ինքնիշխանության, ինքնիշխան որոշումների հարգանքի ապահովմամբ ուղղել հարաբերությունները դրական հուն:
Կարող ենք անվերջ կենտրոնանալ անցյալի վրա, քիչ առաջ էլ որոշակի դրվագով խոսեցինք անցյալի իրադարձություններից: Բայց իմ համոզմունքը, ՀՀ դիրքորոշումն այն է, որ մեզ ՌԴ-ի հետ կապում են ամուր գործընկերային կապեր, ունենք աճող տնտեսական հարաբերություններ, ամուր մշակութային կապեր և պետք է կարողանանք զարգացնել մեր հարաբերությունները՝ հիմնվելով այս դրական ընկալումների, դրական ձեռքբերումների վրա»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Զախարովան՝ Երևանում հակառուսական պաստառներով տեղի ունեցած ակցիայի մասին
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...