Հայաստան կմատակարարվի VOR/DME 2700 ռադիոփարոս
Ռուսական աերոնավիգացիոն համակարգերի մշակող և արտադրող «Ազիմուտ» ընկերությունը («Ռոստեխ»-ի մաս) Հայաստանին մատակարարել է ռադիոփարոս, որը կօգնի ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում և եղանակային բարդ պայմաններում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիան։
Սարքավորումը տեղադրված է Սիսիան քաղաքի մոտակայքում։
«Մենք ավարտել ենք Հայաստանում VOR/DME 2700-ի փորձարկումը: Այն թույլ կտա օդանավերին կողմնորոշվել օդային երթուղիներում՝ լեռնային տեղանքում և վատ եղանակային պայմաններում»,- ասվում է «Ազիմուտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գալչենկովի հայտարարության մեջ։
VOR/DME 2700 ռադիոփարոսը որոշում է օդանավի գտնվելու վայրը: Այն գործում է VHF (շատ բարձր հաճախականությամբ, 30-ից 300 մեգահերց) տիրույթում և կարող է միաժամանակ ուղղորդել մինչև 200 ինքնաթիռ: Սարքավորումը խորհուրդ է տրվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից՝ որպես օդային երթուղիներում կողմնորոշվելու առաջնային միջոց, ինչպես նաև լրացուցիչ միջոց, երբ ինքնաթիռները մոտենում են վայրէջքի:
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ` վարորոդական իրավունքների հետ կապված
ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր: Օրենսդրական նախաձեռնությամբ սահմ...
Կոստանյանն անդրադարձել է Արին Բերդի փողոցում տեղի ունեցած ակցիային
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միաց...
Կվադրոցիկլի վթարի դեպքով կա մեկ ձերբակալված. ՔԿ
Քառանիվի (կվադրոցիկլ) կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հա...
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը. «Հետք»
Երեկ՝ 2025թ. մայիսի 23-ին, Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարի...