ՆԳՆ-ն հայտնել է վթարի և հրդեհի պատճառը. հրապարակվել են կադրեր
Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ, KamAZ մակնիշի բետոնախառնիչը շրջվել է, բռնկվել և բախվել գազատարին՝ վնասելով այն․ առաջացած հրդեհից բռնկվել են մոտակայքում կայանած ավտոմեքենաները։
Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։ Այրվել են չորս տրանսպորտային միջոց (2 Mercedes-Benz, 1 BYD մակնիշի էլեկտրոմոբիլ , 1 KamAZ մակնիշի բետոնախառնիչ՝ մասամբ), փայտե էլեկտրական սյուն, վնասված գազատարից արտահոսաած գազը, ջերմահարվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը (մասամբ), հարակից շենքից՝ օդափոխիչներ, գազի հաշվիչ:
Դեպքի վայրում իրականցվում է հերթապահություն։
Հրապարակվել են նաև կադրեր:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկվում է գումարի դիմաց վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել մյուս օրը
Հավելյալ գումարի դիմաց հնարավոր կլինի վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել նաև հաջորդ օրը։ Համապատասխան որոշումն...
Հայաստանում երկրաշարժ է զգացվել
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...
Կայացած կին, թե՞ օջախը «վառ պահող» կին
Կայացած կին, թե՞ օջախը «վառ պահող» կին: ☎️ 091761007