Խոշոր բողոքի ակցիա` Վրաստանում
Վրաստանում այս րոպեներին «Մենք ձեզ տեսնում ենք» խորագրով երթ է ընթանում:
Բողոքի ակցիան ուղղված է ոստիկանության կողմից կատարված հանցագործությունների նկատմամբ իշխանությունների անգործության դեմ, որոնք մինչ օրս մնում են չբացահայտված: Ցուցարարները հիշեցնում են լրագրողների վրա հարձակումների և խոշտանգումների բազմաթիվ դեպքերի մասին, որոնք անպատիժ են մնացել:
«Մենք երթն այսպես ենք անվանել, քանի որ իսկապես տեսնում ենք բոլոր հանցագործությունները, որոնց համար պատասխանատու են այդ կառույցները։ Նրանք մեղսակից են Վրաստանին վաճառելուն, Ժողովրդավարական կուրսից շեղվելուն, նրանք պատասխանատու են այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է մեզ և մեր երկրի հետ։ Այդ կառույցներում աշխատող մարդիկ աջակցում են այն բարձրաստիճան անձանց, ովքեր Վրաստանը տանում են դեպի անդունդ»,- հայտարարել է ակտիվիստ Անա Պետրոսիանին։
Հատուկ քննչական ծառայության մոտ երթի մասնակիցները պերֆոմանս են կազմակերպել Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի պատկերով:
Նա դարձավ անկախ լրատվամիջոցների բռնաճնշումների խորհրդանիշներից մեկը, այն բանից հետո, երբ մեղադրեց լրագրող Մզիա Ամագլոբելիին ոստիկանի վրա հարձակվելու համար: