
Իսրայելի բանակը հայտարարությամբ է հանդես եկել

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողություններ սկսելու մասին ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերջնական ջախջախման «Գեդեոնի կառքեր» գործողության շրջանակներում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Վերջին մեկ օրվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի զորքերը՝ Հարավային հրամանատարության հրամանատարությամբ, ներառյալ ինչպես ժամկետային զինծառայողներ, այնպես էլ պահեստազորայիններ, լայնածավալ ցամաքային գործողություններ են սկսել Գազայի հատվածի ողջ հյուսիսային և հարավային հատվածներում՝ «Գեդեոնի կառքեր» գործողության շրջանակում»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Զինվորականները հավելել են, որ վերջին շաբաթվա ընթացքում իսրայելական օդուժը հարվածների նախնական ալիք է իրականացրել՝ խոցելով ՀԱՄԱՍ-ի ավելի քան 670 օբյեկտ Գազայի հատվածում՝ հակառակորդի նախապատրաստությունները խափանելու և ցամաքային գործողություններին աջակցելու նպատակով:
«Խոցված թիրախների թվում են եղել զենքի պահեստներ, ահաբեկչական ենթակառուցվածքի ստորգետնյա օբյեկտներ, հրթիռահրետանային կայանքներ, ինչպես նաև ահաբեկիչներ։ Այս պահի դրությամբ զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ապամոնտաժել են ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտները գետնի վրա ու գետնի տակ և ներկայումս տեղակայվում են Գազայի հատվածի առանցքային դիրքերում»,- հավելել են մամուլի ծառայությունում: