Հնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվեցին․ Պակիստանի ՊՆ

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը մինչև մայիսի 18-ը: Այս մասին հայտարարել է Պակիստանի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:


«Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 14-ին երկու երկրների ռազմական գործողությունների հրամանատարների  հեռախոսազրույցի ժամանակ: Նմանատիպ ևս մեկ խոսակցություն էր եղել, կողմերի համաձայնությամբ հրադադարի ռեժիմը կերկարաձգվի մինչև մայիսի 18-ը»,- ասել է Պակիստանի ԱԳՆ նախարարը։


Հիշեցնենք՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունները սրվել էին ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիր Հնդկաստանի միութենական տարածքում «Լաշկար-է-Թայբա» խմբավորման զինյալների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 25 Հնդկաստանի քաղաքացի և մեկ նեպալցի։ Նյու Դելին պնդում էր, որ հարձակմանը ներգրավված է եղել Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը։