Եվրոպայի ամենաակտիվ հրաբխի ժայթքումն ուժեղացել է
Եվրոպայի ամենաակտիվ հրաբխի՝ Էթնայի, որը գտնվում է Սիցիլիա կղզում, ժայթքումն ուժեղացել է, սակայն Կատանիայի օդանավակայանը առայժմ չի փակվել, տեղեկացրել է ANSA-ն։
Փոքր ցնցումների ինտենսիվությունը հրաբխի ժայթքման պատճառով հասել է առավելագույնին երկուշաբթի ժամը 21.00-ից հետո և այժմ բարձր մակարդակի վրա է գտնվում։
Հարավարևելյան խառնարանից տեղի են ունենում հաճախակի և ինտենսիվ ժայթքումներ, սակայն լավայի հոսքը արևելք և հարավ-արևելք մեծ չէ։ Ծուխը տարածվում է նաև այդ ուղղությամբ։
Ժայթքումն առայժմ չի ազդել Սիցիլիայի Կատանիա քաղաքին մոտ գտնվող միջազգային օդանավակայանի աշխատանքի վրա, որը մշտապես ենթակա է հրաբխային ակտիվության վտանգին։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն՝ ահազանգողի ինքնության և անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշատանքների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական ա...
Համագյուղացիները՝ 2-ամյա Տիգրանի անհետանալու մասին․ չի եղել, որ գետի մեջ մարդ ընկնի ու կորի
Մարմարիկցի 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներն արդեն 11-րդ օրն է, շարունակվում են: Համագյուղացիները լրագրողների հետ զ...
ՆԳՆ-ն՝ անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների մասին
Վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ՆԳՆ Փրկարար ծառայությա...
Հզոր երկրաշարժ՝ Հունաստանում․ ցունամիի սպառնալիք կա
Հունաստանի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմ...