Հնդկաստան-Պակիստան հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ-ն իր օգնությունն է առաջարկել
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել պակիստանյան բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրի հետ՝ Իսլամաբադին առաջարկելով Վաշինգտոնի օգնությունը Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։
Հաղորդվում է, որ Ռուբիոն շարունակել է հորդորել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիները և առաջարկել ԱՄՆ-ի աջակցությունը կառուցողական բանակցություններ սկսելու համար։
Ավելի վաղ պետքարտուղարը զրուցել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ և ԱՄՆ-ի աջակցությունն առաջարկել՝ ընդգծելով հակամարտության կողմերի միջև ուղիղ հաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունը։
Նշենք, որ Ջամու և Քաշմիր նահանգներում Պակիստանի հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Պակիստանը Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է սկսել։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադար հաստատել․ Թրամփ
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարար...
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...