Մեքենան մխրճվել է բազմության մեջ. ՊՍԺ-ի հաղթանակը Փարիզում անհաջող են նշել
Փարիզի Ելիսեյան դաշտերում մեքենան մխրճվել է երկրպագուների ամբոխի մեջ՝ Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային խաղում Փարիզի Սեն Ժերմեն ակումբի հաղթանակի տոնակատարության ժամանակ: Այս մասին հայտնում է Le Parisien թերթը։
Մեքենայի վարորդը փորձել է փախուստի դիմել՝ ընթացքում հարվածելով երեք երկրպագուների։ Երկրպագուները դուրս են բերել վարորդին և այրել մեքենան:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի` Լոնդոնի «Արսենալ»-ի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո փարիզյան ակումբի երկրպագուները զանգվածային անկարգություններ են կազմակերպել: Երկրպագուները ջարդել են խանութների ցուցափեղկերը, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, օգտագործել պիրոտեխնիկա։ Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել։ Հաղորդվում է, որ ձերբակալվել է 43 մարդ։

Նմանատիպ հոդվածներ
Հավանականությունը մեծ է, որ 2-ամյա երեխային գողացել են. երեխայի հայր
Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են: Այս մասին Օրագիր.news-ի հետ զրույցում ասել է մայիսի 4-ից անհետ կորած հա...
Ռուս ազգայնականների հարձակման հետևանքով հայ տղամարդ է մահացել
«Ռուսական համայնք» շարժման նեոնացիստները ներխուժել են Լենինգրադի մարզի բնակարաններից մեկը, որից հետո հրդեհ է բռնկվել: Զո...
Հրկիզել են ավագանու անդամներից մեկի կնոջ մեքենան. մանրամասներ
Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան։ Այս մասին հայտնե...
Լեհաստանի նախագահի թեկնածուն պատռել է ԵՄ դրոշը, իսկ հետո դրանով սրբել կոշիկները
Լեհաստանի նախագահի թեկնածու, եվրապատգամավոր Գժեգոժ Բրաունը պատռել է Եվրամիության դրոշը, իսկ հետո դրոշով սրբել իր կոշիկնե...