
Դասադուլ Պուշկինի անվան դպրոցում

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են իրականացնում առավոտից. նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը։ Լրատվամիջոցին աշակերտների ծնողները պատմել են, որ ստորագրահավաք են կազմակերպել տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը չեղարկելու պահանջով։ Նրանք նշել են, որ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը MediaHub-ին ասել է, որ դպրոցում, երկար ժամանակ է, տնօրեն չկա, մրցույթային պրոցես է տեղի ունենում, դպրոցի ուսումնական գծով տեղակալներից մեկը տնօրենի պաշտոնակատարն է: Նա շարունակելու է առ այս պահը, այլ որոշում չկա, շարունակելու է պարտականությունները կատարել մինչ ընթացակարգով տնօրեն կընտրվի»,- նշեց Խաչատրյանը: Հարցին, արդյո՞ք նոր տնօրեն է նշանակվել, պատասխանեց՝ ոչ։