Սահմանափակումներ Մոսկվայի օդանավակայաններում․ չվերթները կհետաձգվեն
Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումները հանգեցրել են «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 17 չվերթների հետաձգման, այս մասին հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
«Երեկ երեկոյան Մոսկվայի օդանավակայաններում մտցված ժամանակավոր սահմանափակումների պատճառով 12 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել «այլընտրանքային» օդանավակայաններում, 17 չվերթ հետաձգվել է», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ մայրաքաղաքից դեպի Եկատերինբուրգ, Սոչի, Չիտա, Օշ, Կուլյաբ և Դուշանբե և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են։ Ավիաընկերությունը նշել է, որ ներկայումս ինքնաթիռներ է ուղարկում՝ ելնելով իրական իրավիճակից։
Հավելենք՝ սահմանափակումներ են մտցվել մայրաքաղաքի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում երեքշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:19-ին, իսկ Շերեմետևո օդանավակայանում՝ չորեքշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 01:00-ին։ Մոսկվայի ժամանակով ժամը 04:07-ին դրանք հեռացվել են Վնուկովոյից, իսկ Շերեմետևոյից՝ ժամը 05:30-ին։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։ Auroranews-ի հետ զրույցում բողոքի...
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...