Փականներով փոքր դանակների վաճառքը անչափահասների շրջանում կարգելվի․ նախագիծ
Հատկապես վերջին տարիներին անչափահասների ներգրավմամբ և անչափահասների կողմից սառը զենքով կատարվող հանցագործությունների հետ կապված մտահոգիչ իրավիճակներ կան: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«ԿԳՄՍՆ-ի գործընկերների հետ մենք պլանավորել ենք դպրոցներ ստուգայցեր, համայնքային ոստիկանության տեսուչներն իրականացնում են պարբերաբար այցելություններ դպրոցներ, և իրականացվում է արգելված առարկաների հայտնաբերված պրոցես ևս:
Ունենք նաև օրենսդրական փաթեթ, որտեղ հնարավորություն կտանք սահմանելու այն արգելված իրերի և առարկաների ցանկը, որը պետք է հստակ լինի, որ հետագայում զննության, խուզարկության պրոցեսում կարողանանք հենց այդ ցուցակով առաջնորդվել:
Մենք նաև մշակել ենք օրենսդրական նախաձեռնություն, որը, հուսով եմ, կհասցնենք մինչև ամառային արձակուրդ ԱԺ բերել և քննարկել. խոսքը վերաբերում է անչափահասներին փականներով տարբեր փոքր դանակների վաճառքի արգելքի կարգավորմանը: Եվ հուսով եմ, որ նմանատիպ արգելքի նախատեսման պայմաններում մենք կգնանք ավելի շատ կանխարգելման վրա շեշտը դնելու ուղղությամբ և կկարողանանք այս տեսանկյունից ևս որոշակի արդյունքներ ունենալ»,- նշել է նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ՆԳՆ-ի...
Առաջարկվում է գումարի դիմաց վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել մյուս օրը
Հավելյալ գումարի դիմաց հնարավոր կլինի վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել նաև հաջորդ օրը։ Համապատասխան որոշումն...
Միջադեպ՝ ավտոբուսում․ վարորդն ազատվել է աշխատանքից
Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ...
4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք
Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջի վրայով մտել է ադրբեջանական տարածք։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունն...