Ճաշարանից աշխատասենյակ է ճեմում. Մամիջանյանը՝ Սիմոնյանի գրառման մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը.
«Ալեն Սիմոնյանը, ինչպես միշտ դիտավորությամբ նվազեցնելով իր անձի տիտանական դերակատարությունը Հայաստանի, չէ՝ տարածաշրջանի քաղաքական գործընթացներում, երեկվա իր տելեգրամյան գրառման մեջ համեստություն է արել. իրականում ոչ միայն իմ ճեպազրույցը լուսաբանող տեսախցիկները, այլև ԱԺ անվտանգության համակարգի տեսախցիկները, աստիճանների վրա սելֆի անող դպրոցականների այֆոնների տեսախցիկները, Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի «կամեռան» ու նույնիսկ Անտառայինի արագաչափը՝ բոլորը նետվեցին անմահացնելու, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը ճաշարանից աշխատասենյակ քայլում, ես նույնիսկ կասեի ճեմում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրեն է ձգում․ Զախարովա
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է...
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ կլինեն. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատա...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...