Բան ունեք ասելու, եկեք՝ գնանք, խոսենք. Փաշինյանը՝ 3 նախկին նախագահներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս արած հայտարարությանը:
Նա հիշեցրել է Քոչարյանի «քաղաքական երկվորյակ» Սերժ Սարգսյանի՝ 2018թ․ ելույթից հատված, թե բանակցային գործընթացը թևակոխել է պատերազմական փուլ։ Նա նշել է, թե Քոչարյանի՝ պատերազմ թույլ չտալու մեթոդաբանությունն են եղել Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու ծրագիրը կամ Մադրիդյան սկզբունքները։
«Էդ մարդկանց ասել եմ՝ հերիք ա միամիտ կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք ու լուրջ դեմքով բաներ պատմեք։ Բան ունեք ասելու, կրկնում եմ, եկեք՝ գնանք, խոսենք ուղիղ եթերում։ Հերիք է՝ գնաք, խոսեք մութ անկյուններում մեկուսացած։ Բան ունեք խոսելու՝ եկեք, խոսենք։ Ինչի մասին կուզեք։ Ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասի՞ն խոսենք, պատերազմը հետաձգել-չհետաձգելու մասի՞ն խոսել։ Եկեք, խոսենք»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը ըստ իր խոսքի՝ ազնիվ բան է առաջարկում՝ մեկն ընդդեմ երեքի, այսինքն՝ ինքը միայնակ ընդդեմ ՀՀ երեք նախկին նախագահների։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրեն է ձգում․ Զախարովա
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է...
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ կլինեն. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատա...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...