
Այժմ խոչընդոտը Պուտինն է. Քելլոգ

ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հետ համապարփակ զինադադարի, որն առաջարկել էր ամերիկյան կողմը։
Նրա խոսքով՝ այժմ զինադադարի հիմնական խոչընդոտը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։
«Նրանք (ուկրաինացիները) համաձայնել են, որ անհրաժեշտ է համապարփակ զինադադար՝ ցամաքում, ծովում և երկնքում, 30 օրով, որը կարող է երկարաձգվել, նրանք այսօր դա են ուզում։Երկու շաբաթ առաջ վերադարձանք Լոնդոնից, խոսեցինք վճռականների կոալիցիայի հետ՝ բրիտանացիների, ֆրանսիացիների և գերմանացիների գլխավորությամբ, որ պատրաստ են այս համապարփակ զինադադարին՝ բազմաթիվ պայմաններով։ Եվ ուկրաինացիները համաձայն են դրան»,- ասել է Քելլոգը:
Նշված է նաև, որ Ուկրաինային դուր չեն գալիս բոլոր պայմանները:
«Կարծում եմ, որ մենք մոտ ենք: Միակ մարդը, ով կարող է դա անել, նախագահ Թրամփն է: Բայց եթե Պուտինը համաձայնի: Կարծում եմ, հենց հիմա, մեր ամենամեծ խոչընդոտը առաջընթացի համար Ռուսաստանի նախագահն է, որը համաձայն չէ», - ասաց Քելոգը: