Սումին ռմբակոծվել է, կա զոհ և վիրավորներ. Ուկրաինայի ՊՆ
Ռուսական բանակը այսօր հրթիռային հարվածներ է հասցրել Սումիին։ Զոհվել է մի աղջիկ, յոթ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ վկայակոչելով Սումիի շրջանային ռազմական վարչակազմին և Սումիի քաղաքային խորհրդին։
«Նախնական տվյալներով՝ թշնամին բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ռուսների հարձակման հետևանքները ճշտվում են, ոչ մի ռազմական նպատակ չեն հետապնդել, քանի որ թիրախավորել են հենց քաղաքացիական օբյեկտները», - նշել են Պաշտպանության նախարարությունում:
Սումիի շրջանային ռազմական վարչակազմը ավելացրել է, որ քաղաքում հայտարարվել է օդային տագնապ:
«Սպառնալիքը հրթիռային հարվածների դեռ կա, մարդիկ խուճապի մեջ են, նրանք այժմ թաքստոցներում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...