Մոսկվայում միջազգային օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
Մոսկվայի մերձակա բոլոր՝ չորս միջազգային օդանավակայանները այսօր ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Ըստ Ռուսաստանի քաղավիացիայի գործակալության՝ Մոսկվայի շրջանը երկրորդ օրն է արդեն ուկրաինական ուժերի թիրախում։
Նախագահ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, թե Կիևը պատասխանատվություն չի կրում մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթի հյուրերի համար։ Ուկրաինայի արտգործնախարարությունն էլ այսօր հորդորել է մյուս պետություններին չմասնակցել Կարմիր հրապարակում Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Դա «անընդունելի» կլինի և կդիտարկվի որպես աջակցություն Մոսկվային: Նրանց հետ կողք կողքի քայլելը նշանակում է կիսել պատասխանատվությունը սպանված ուկրաինացի երեխաների, քաղաքացիական անձանց և զինվորականների համար, ոչ թե հարգել նացիզմի դեմ հաղթանակը»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...