Լիտվան և Լատվիան փակել են օդային տարածքը Սերբիայի նախագահի ինքնաթիռի համար
Լատվիայի և Լիտվայի իշխանություններն արգելել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռի թռիչքն իրենց օդային տարածքով դեպի Ռուսաստան՝ մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար։ Այս մասին գրում է սերբական Novosti պարբերականը։
«Ըստ Լիտվայի իշխանությունների՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին տեղափոխող ինքնաթիռի թռիչքն արգելվել է տեխնիկական և դիվանագիտական հանգամանքների պատճառով»,- նշվում է հրապարակման մեջ։
Այսօր հայտնի է դարձել նաև, որ Լատվիայի իշխանությունները նույնպես արգելել են իրենց երկրի տարածքով Վուչիչի թռիչքը Մոսկվայի Հաղթանակի շքերթին։
Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ Մոսկվայի Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի փոխել իր ծրագրերը։
Հավելենք՝ մայիսի 9-ին Ռուսաստանի մայրաքաղաք այցելելու իր պլանների մասին Վուչիչը հայտարարել էր դեռ մարտին։ Նրան հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ապրիլի 14-ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը զգուշացրել է, որ Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին ցանկացած մասնակցություն լուրջ կընդունվի, և որ այն երկրները, որոնք ձգտում են անդամակցել Եվրամիությանը, պետք է հրաժարվեն նման ծրագրերից։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...