Այդ հաղթանակը միայն մեր շնորհիվ է եղել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ամերիկան ամենանշանակալի ներդրումն է ունեցել համաշխարհային պատերազմներում հաղթանակի գործում, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մենք հաղթել ենք երկու համաշխարհային պատերազմներում, բայց երբեք մեզ արժանի չենք համարել: Ամբողջ աշխարհում տոնում են Երկրորդ համաշխարհային պատերազմում մեր հաղթանակը։ Միակ երկիրը, որը չի տոնում, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, իսկ այդ հաղթանակը միայն մեր շնորհիվ է եղել»,- հայտարարել Է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը հայտարարել էր հաղթանակի օր՝ նշելով, որ ԱՄՆ-ն այլ երկրներից շատ ավելին է արել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար: Սակայն նա այդ օրերը հանգստյան օր չի հայտարարել՝ բացատրելով, որ «Ամերիկայում առանց այդ էլ շատ տոներ կան»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...