Թրամփը՝ Պուտինի որոշման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եռօրյա հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը «շատ է»՝ հաշվի առնելով, թե ինչպես սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման ճանապարհը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը ելույթի ժամանակ, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Նախագահ Պուտինը եռօրյա զինադադար է հայտարարել, որը կարող է այնքան էլ շատ չթվալ, բայց դա մեծ բան է, եթե իմանայիք, թե որտեղից ենք մենք սկսել»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Թրամփը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է տեղի ունենար՝ նշելով, որ եթե ինքը չդառնար նախագահ, ոչ ոք չէր խոսի խաղաղության մասին։
«Մենք ունեինք նախագահ, ով երեք տարի չէր խոսում Պուտինի հետ»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին։
«Կարծում եմ, որ մենք երկար ճանապարհ ենք անցել, և գուցե ինչ-որ բան տեղի ունենա, հուսով եմ, որ դա տեղի կունենա»,- հավելել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...