Խուզարկել են դատավորի տունը և խոշոր չափերի գումար հայտնաբերել
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահները խուզարկել են դատավոր Արտուշ Գաբրիելյանի տունը և խոշոր չափերի գումար են հայտնաբերել:
Ինչպես նշել է թերթը՝ հայտնաբերված գումարի չափը կազմում է մոտ 550 հազար դոլար:
Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանից փորձել են հասկանալ՝ խուզարկել են, թե ոչ, և այդքան գումար հայտնաբերվել է, թե ոչ։ Ի պատասխան՝ վերջինս հայտնել է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը բողոքարկել են, և նախաքննության շահերից ելնելով այլ բան փաստաբանը չի կարող հայտնել:
Մայիսի 2-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է, նա այս պահին գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում:
Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Արտուշ Գաբրիելյանի վարույթում դեռևս 2011 թվականից մեկ քրեական գործ է քննվել, որը վերաբերել է խոշոր խմբաքանակի հերոին տեսակի թմրամիջոց Հայաստան տեղափոխելու և Երևան քաղաքում խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և ըստ նախնական վարկածի, դատավոր Արտուշ Գաբրիելյանը ձգձգել է գործը այնքան, որ լրանա 15 տարին, որ վաղեմության ժամկետի հիմքով այս գործով անցնող հերոինի «պարագլուխ» Զոհրաբ Յեզգատյանին ազատի պատժից:
Քրեական վարույթով կալանքի տակ են ևս երկու անձ, որոնցից մեկը դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերն է ու կաշառք տվող անձը:
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրեն է ձգում․ Զախարովա
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ կլինեն. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատա...