Չպետք է տրվեի սադրանքին. Տիգրան Տեր-Մարգարյանը ներողություն է խնդրել
Չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ անդրադառնալով թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։
«Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար, չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար և Ձեզանից, պարոն քաղաքապետ, և մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողություն և հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների», - ասել է նա։
Նշենք՝ օրեր առաջ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում միջադեպ էր տեղի ունեցել, ինչից հետո երկու քրեական վարույթ է հարուցվել, 6 անձի մեղադրանք է առաջադրվել։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրեն է ձգում․ Զախարովա
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ կլինեն. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատա...