Չեմ պատրաստվում դատավորի դեր ստանձնել. Ավինյան
Բռնության որևէ ձև՝ լինի դա ֆիզիկական, լինի խոսքով, վիրավորանքով, սադրանքով, անընդունելի է: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա անդրադարձել է օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։
«Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես՝ վարչական շրջանի ղեկավարները, որոնք Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուր են և միշտ կլինեն։ Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով մի սուտ կասի, և այդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել»,- ասել է Ավինյանը:
Քաղաքապետի խոսքով՝ նա չի պատրաստվում դատավորի դեր ստանձնել.
«Կա քրեական գործ, և դրա էությունը ցույց է տալիս, որ կա նաև երկրորդ կողմ այնուամենայնիվ։ Խուլիգանության հոդվածով անձինք, որոնք ներգրավված են, և վարույթ է իրականացվում»։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրեն է ձգում․ Զախարովա
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ կլինեն. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատա...