
Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի ռեժիմին չհամաձայնելու մասին հայտարարությունը և դա սադրանք անվանել։
Զելենսկին հայտնել էր, որ Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ի շքերթին Մոսկվա ժամանող օտարերկրյա հյուրերի անվտանգությունը։
«Կանաչ, չսափրված փալասն ասում է, որ մերժում է Պուտինի առաջարկը՝ մայիսի 9-ին եռօրյա զինադադար կնքելու վերաբերյալ, և չի կարող ապահովել Մոսկվայում գտնվող համաշխարհային առաջնորդների անվտանգությունը։ Եվ ո՞վ է փնտրում նրա երաշխիքները։ Պարզապես բանավոր սադրանք։ Ոչինչ ավելին։
Հաղթանակի օրն իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա»,- գրել է Մեդվեդևը տելեգրամում։