Լավրովը Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է լարված իրավիճակը
Ռուսաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Հնդկաստանի և Պակիստանի միջև վատթարացող հարաբերությունները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հնդկական համագործակցության արդիական հարցերը, ինչպես նաև հնդկա-պակիստանյան հարաբերությունների սրումը Փահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո»,- նշված է նախարարության կայքում:
Լավրովը կոչ է արել Նյու Դելիի և Իսլամաբադի իշխանությունների միջև տարաձայնությունները կարգավորել քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ երկկողմանի հիմքերով՝ համաձայն 1972 թվականի Սիմլայի համաձայնագրի և 1999 թվականի Լահորի հռչակագրի դրույթների։
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրեն է ձգում․ Զախարովա
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է...
Վեհափառը` հայ գերիների վերադարձման ուղղությամբ Վրաստանի գործադրած ջանքերի մասին
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրը...
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...