Ստորագրվել է ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագիր
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ համաձայնագիրը չի պարունակում պարտավորություններ ԱՄՆ-ի կողմից նախկինում տրամադրված ռազմական օգնության փոխհատուցման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ համաձայնագրով ամրագրվում է Ուկրաինայի եվրոպական ինտեգրումը, իսկ նավթը, գազը, լիթիումը և այլ օգտակար հանածոնոր մնում են Ուկրաինայի սեփականությունը:
Պոդոլյակը հավելել է՝ բոլոր ներդրումային եկամուտները կվերաներդրվեն Ուկրաինայում առնվազն մինչև 2034 թվականը: Նա նաև նշել է, որ համաձայնագրի արդյունքում ԱՄՆ-ը դարձել է Ուկրաինայի համատեղ ներդրող, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս Ուկրաինայի կարողությունը՝ բանակցել համաշխարհային գերտերությունների հետ հավասար պայմաններով: «Մոսկվան պարտվեց. Պուտինի փորձը՝ առաջարկել ԱՄՆ-ին բաժին ունենալ օկուպացված Դոնբասի հանքային հարստություններից, ձախողվեց»,- ընդգծել է Պոդոլյակը:
Այս համաձայնագիրը կարևոր քայլ է Ուկրաինայի համար՝ ամրապնդելու իր պաշտպանական կարողությունները և տնտեսական անկախությունը՝ առանց պարտքային պարտավորությունների:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի առաջարկը՝ Ուկրաինային
Մոսկվան Կիևին առաջարկել է առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարա...
Նրանք չեն կարողանա վերադառնալ 2014 թվականի դիրքեր. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է՝ Ուկրաինան չի կարողանա վերադառնալ 2014 թվականի սահմնաններին:Ռուբիոն համոզված...
Թրամփը ռազմական շքերթ կանցկացնի իր ծննդյան առթիվ
ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են ռազմական շքերթ անցկացնել՝ նվիրված նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան օրվան:Շքերթին նախատե...
Վարդան Ղուկասյանի փեսան Գյումրիի համայնքապետի տեղակալ
Գյումրու ավագանու նիստի ընթացքում Գյումրիի համայնքապետի տեղակալ ընտրվեց Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը 17 կո...