Սա քողարկված բռնակալություն է. Մարկո Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ճանաչումը որպես աջ ծայրահեղական բռնակալություն է անվանել և Բեռլինին կոչ է արել փոխել իր քաղաքական կուրսը։
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահներ Թինո Կրուպալլան և Ալիսա Վայդելը կուսակցության դասակարգումը որպես աջ ծայրահեղական շարժում համարել են հարված երկրի ժողովրդավարական ինստիտուտներին: Իսկ ահա Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել չշտապել և ուշադիր դիտարկել AfD-ի արգելման հնարավոր ընթացակարգը:
«Գերմանիան իր հետախուզության ծառայությանը նոր լիազորություններ է տվել ընդդիմությանը լրտեսելու համար: Սա ժողովրդավարություն չէ, սա քողարկված բռնակալություն է: Իրականում ծայրահեղականը ոչ թե հանրաճանաչ AfD-ն է, որը վերջին ընտրություններում երկրորդն էր, այլ իսթեբլիշմենթի կողմից իրականացվող սպանիչ բաց սահմանների քաղաքականությունը, որին դեմ է AfD-ը: Գերմանիան պետք է փոխի իր ընթացքը»,- գրել է Ռուբիոն:
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Վեհափառը` հայ գերիների վերադարձման ուղղությամբ Վրաստանի գործադրած ջանքերի մասին
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրը...
ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրեն է ձգում․ Զախարովա
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է...
Կայացել է Թրամփի և Զելենկսու հանդիպումը. ինչ է հայտնի
Թրամփի և Զելենսկու հանդիպումն արդեն ավարտվել է: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ուկրաինա...