Մարդիկ էդքանը չգիտեն, մտածում են՝ էլի իրար մեջ ծածկադմփոց են արել․ Փաշինյան
Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ - Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
«Մարդը տեսնում է, որ հարթության հետ կապված խնդիր կա ու մտածում է՝ ըհը, ստեղ մի բան էն չի: Ասում ա՝ բա կառավարությունը սա չի տեսնո՞ւմ: Ընկերությունը թող լավ սարքի, իր վարկանիշային պրոբլեմն ա: Մարդկանց պետք է ասել, որ փող է պահվել դրա համար, ոչ թե աչք ենք փակել: Մարդիկ էդքանը չգիտեն, մտածում են՝ էլի իրար մեջ ծածկադմփոց են արել: Եկեք իրազեկենք մարդկանց, որ այս-այս ճանապարհներն ընդունված չեն»,- նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ ճանապարհը այնքան էլ հարթ չէ և դրա համար շինարարից փող է պահվել:
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում 26 չընդունված ճանապարհ կա, որի համար վճարումները կեսից ավելի պակաս են կատարվել: Եթե միայն խնդիրը վերին շերտին է վերաբերում, շինարարին պարտադրում են շտկել թերությունները:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ԶՈՒ-ն գրոհել է Ղրիմը
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սևաստոպոլի վրա։ Տեղի բնակիչները պատմել են պայթյուններ...
Կոնյակով ու բոմբոներկայով չեմ եկել շնորհավորելու․ բայց նորմալ բարևել ենք․ Մինասյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը Գյումրու ավագանիում ոչ միայն տեսնելու եք, այլև լսելու եք, նաև հպարտանալու եք, լր...
Ստամբուլում զանգվածային ցույցեր են․ կան ձերբակալվածներ
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ 92 մարդ է ձերբակալվել մայիսմեկյան ցույցերից առաջ կանխարգելիչ գործո...
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...