ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպից
Նոր Նորքի թաղապետարանում մայիսի 30–ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»,–հայտնում է ՔԿ խոսնակը։
Հիշեցնենք` ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք եղավ ակտիվիստ Արթուր Չախոյանի ու թաղապետարանի աշխատակիցների միջև, որին մասնակցեց նաև թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր–Մարգարյանը։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվեց, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվեց հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։
Նմանատիպ հոդվածներ
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյ...
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու հ...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ.«Սիր...
ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև․ Պետդեպ
Միացյալ Նահանգներն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Եկել է կ...