Քրեական հետապնդումը սկսված է. Արտուշ Գաբրիելյանի փաստաբան

  Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, այս մասին հաստատել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:


  Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել Արտուշ Գաբրիելյանի աշխատասենյակում, որից հետո Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար:


  Հիշեցնենք՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են` կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։