Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա․ Ավանեսյան
Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը։
Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել։ Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը»,- գրել է Ավանեսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ անչափահաս օտարերկրացին գետն է ընկել
Ապրիլի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնակա...
ՆԳՆ-ն՝ ահազանգողի ինքնության և անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշատանքների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական ա...
Մեղավորները հայտնաբերվել են՝ Իրանի ՆԳՆ-ը պայթյունի մասին
Իրանի Բանդար Աբբասի մոտակայքում Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը և հրդեհը անփութության հետևանքով է եղել...
Ուժգին պայթյուն է որոտացել Իրանում․ կա զոհ
Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 29-ի առավոտյան Իրանի պաշտպանական ձեռնարկությունում։ Այս մասին հայտնում է Комсомольская п...