Լավրովը կոշտ է արտահայտվել Զելենսկու մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը CBS-ի լրագրող Մարգարեթ Բրենանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հրապարակել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքը մինչեւ դրանց պաշտոնական ավարտը:
«Մենք իսկապես շատ քաղաքավարի մարդիկ ենք։ Ի տարբերություն որոշների, մենք երբեք հրապարակավ չենք քննարկում այն, ինչի մասին է խոսքը բանակցություններում, հակառակ դեպքում բանակցությունները լուրջ չեն լինի», - ասել Է դիվանագետը։
Նախարարն առաջարկել է հարցը քննարկել Վլադիմիր Զելենսկու հետ, քանի որ, ըստ նրա, ընդհակառակը, նա պատրաստակամորեն շփվում է ցանկացածի հետ լրատվամիջոցների միջոցով, նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ուրբաթ օրը Լավրովը հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը, հավանաբար, միակ համաշխարհային առաջնորդն է, ով ընդունում է ուկրաինական ճգնաժամի իրական պատճառները: Նրա խոսքով՝ Թրամփն արդարացիորեն հավատում է այդ հարցի շուրջ համաձայնության գալու մոտիկությանը, սակայն կան որոշ մանրամասներ, որոնք լրամշակման կարիք ունեն:
Նմանատիպ հոդվածներ
Դա անհեթեթություն է. Մակրոնի պատասխանը լրագրողի հարցին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված լուրերն Ազգային ժողովի լուծարման հնարավորության մասին:«Ե...
Թուրքիայում այս րոպեներին պաշտոնյաների են ձերբակալում
Ստամբուլի քաղաքապետարանի դեմ իրականացված լայնածավալ գործողության շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել է 47 մարդու, ա...
ԱՄՆ-ի հայտարարությունը՝ Պուտինին ստիպելու մասին
Վլադիմիր Զելենսկին խաղաղության համաձայնագիր կստորագրի միայն այն ժամանակ, երբ հասկանա, որ ԱՄՆ-ն այլևս իր վրա չի վերցնում...
«Մահվան դատավճիռ». ԱՄՆ-ում անհանգստացած են Զելենսկու պատճառով
Վլադիմիր Զելենսկու անիրագործելի պահանջները, որոնք նա առաջ է քաշում հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների շրջանակ...