Դա ճշմարտության՝ ուշացած ճանաչում էր․ Փելոսին՝ Հայոց ցեղասպանության մասին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ: Փելոսին X-ի իր միկրոբլոգում հրապարկված ուղերձում նշել է.
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը»,- գրել է նա։
Նա հավելել է՝ 2022-ին Հայաստան այցի ընթացքում մեծ պատիվ է ունեցել այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այս ոճրագործության զոհերի հիշատակին։
Փելոսին կարևորել է պատմության այս մութ էջի վրա լույս սփռելը շարունակելը։
«2019 թվականին Դեմոկրատական պալատը (խմբ.-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ) պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա ճշմարտության՝ պատմական և վաղուց ուշացած ճանաչում էր ու մարդու իրավունքների նկատմամբ տևական հանձնառություն»,- ասել է Փելոսին:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Համատեղ քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի հետ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բար...
Նպատակը՝ վարորդների զգոնությունը բարձրացնելն է
ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ Դրանք տեղադրվել են դեռևս 2022 թվականի...