Անհուսալի վարկերի ծրագրի համար քանի անձ է դիմել. մանրամասներ
Անհուսալի վարկերի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի համար այս պահի դրությամբ բավարարվել է 3594 անձի դիմում. Կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ սկսել են դիմել փետրվարի 1-ից, իսկ մարտի 20-ի դրությամբ վճարվել է 1896 քաղաքացու վարկի սպասարկման համար, հետո դիմել և վարկի սպասարկման հետվճար ստացել է 2968 անձ։
«Տարբերությունը հաջորդ ամսվա 20-ին կվճարվի, որովհետև ՊԵԿ համակարգով հարկերը հաշվարկվում են, և մենք այդ հարկերը տեսնում ենք հաջորդ ամսվա 20-ից հետո»,- նշեց փոխնախարարը։
Նա նաև նշեց, որ դիմողներից 680-ը առաջին անգամ են մտել աշխատաշուկա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորել է ծրագրի վերաբերյալ իրազեկվածությունը։
Նմանատիպ հոդվածներ
Այս դեպքում մեր գումարը նպատակին չի ծառայում․ Փաշինյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է ստեղծել նոր հիմնադրամ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվան...
Որքան կտուգանվի քաղաքացին, եթե հայտարարագիր չներկայացնի. մանրամասներ
Հայտարարագրում որևէ դեպքում որևէ եկամուտի համար չի պահանջվում նշել որևիցե ամսաթիվ, թե երբ է այն ստացվել։ Այդ մասին ՀՀ ԱԺ...
Վեճի ընթացքում ավտոբուսի վարորդը դանակահարել է մեկ այլ վարորդի
Տեղեկացնում եմ, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի...
Ապրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվակ...