Անդրեասյանը` «Երիտասարդական» կայարանն անվանակոչելու մասին
«Մանրամասն պետք է քննարկվի». անդրադառնալով մետրոյի «Երիտասարդական» կայարանն անվանափոխելու առաջարկին՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, ձևավորված է հոբելյանական հանձնաժողով, որում ներգրավված են տարբեր անվանի մտավորականններ, ընտանիքի անդամներ, այդ թվում՝ Իսահակյանի թոռը։ Հանձնաժողովի քննարկման ժամանակ իրենց կողմից առաջարկ բարձրացվեց, որ գուցե, հաշվի առնելով, որ հարևանությամբ էլ Իսահակյանի արձանն է տեղադրված, և հոբելյանական տարին հաշվի առնելով, քաղաքապետարանը հարցը քննարկի։ Ըստ սահմանված ընթացակարգի՝ առաջարկը ներկայացվել է քաղաքապետարան․ կարծում եմ՝ դա ավագանու որոշման տիրույթում է»,- ասել է նա։
Անդրեասյանն ընդգծել է, որ տարածքն ունի պատմություն, անվանումն էլ կապված է պատմության հետ, ու հարցն ամբողջական կդիտարկեն։
«Միևնույն ժամանակ, մենք քաղաքապետարանին առաջարկ ենք ներկայացրել, որպեսզի արձանը դառնա ավելի տեսանելի, որովհետև դրա շուրջ հիմա տարբեր գործունեություններ են զարգացել, և արձանը կարծես ստվերվել է։ Հիմա սպասում ենք»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վեճի ընթացքում ավտոբուսի վարորդը դանակահարել է մեկ այլ վարորդի
Տեղեկացնում եմ, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի...
Ապրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվակ...
Այստեղ մեզ համար կարմիր լույս վառվեց. դատախազը՝ բանկերի մասին
Կան բանկեր, որոնք ունեն ուժեղ անվտանգության համակարգեր և կան բանկեր, որոնք չունեն։ Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի...
Հայտարարագրման վերջնաժամկետը փոխվեց. որոշումն ընդունվեց
ԱԺ-ն 63 կողմ, 12 ձեռնպահ ձայնով ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն երկարաձգվում է համ...