Տիվայում 10,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության
Տիվայի մի քանի համայնքներում ձյան տեղումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումների։ Ընդհանուր առմամբ, 10,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում է Տիվայի հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
Անցած 24 ժամվա ընթացքում մարզի կենտրոնական և արևելյան հատվածներում ձյուն է տեղացել, տեղ-տեղ ձյան մակարդակը հասել է 10 մմ-ի: Այսօր՝ ապրիլի 21-ի առավոտվա դրությամբ, Տիվայում անջատվել է 193 տրանսֆորմատորային ենթակայան։ Էլեկտրացանցերի վթարների վերացման համար ներգրավվել է 14 թիմ և 16 միավոր տեխնիկա։
Էլեկտրաէներգիայի անջատումների հիմնական մասը տեղի է ունեցել Կըզըլ քաղաքում։ Քաղաքի մանկապարտեզները երեխաներին չեն ընդունում, որոշ դպրոցները երկրորդ հերթափոխից անցել են հեռավար ուսուցման ձևաչափի։
Տիվայի Հանրապետություն ներառված է Ռուսաստանի կազմում, մայրաքաղաքն է Կըզըլ քաղաքը։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ «Դվին» հյուրանոցային համալիրում
Երևանում կրակոցներ են հնչել հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունե...
Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ անչափահաս օտարերկրացին գետն է ընկել
Ապրիլի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնակա...
ԱՄՆ-ում ինքնաթիռ է ընկել, կան զոհեր
ԱՄՆ Իլինոյս նահանգում միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով չորս մարդ Է զոհվել, հայտնում է Associated Press գործակալու...
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում՝ Շեքինի և Օղուզի շրջանների սահմանին, 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:Ադր...