Ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է․ Գարեգին Բ
Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային և հայրենական մեր կյանքը գտնվում է լրջագույն հիմնախնդիրերի առջև։ Այդ մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ իր պատգամի մեջ նշեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը։
«Հավաքական մեր հիշողության մեջ` որպես բաց վերք շարունակում է մնալ 20–րդ դարասկզբին` 110 տարի առաջ, Օսմանյան կայսրության մեջ տեղի ունեցած ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այդ սոսկալի ոճրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով ու աշխարհում տեղ գտնող նոր ցեղասպան գործողություններով։
Հայրապետական մեր հորդորն է` ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից։ Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, ի սպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալն ու պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը։ Համախմբվենք մեր հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության և ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ, ինչը մեզ միավորում է որպես ազգ, Հայաստան և Սփյուռք»,- կոչ արեց կաթողիկոսը։
Գարեգին 2-րդը նշեց, որ ոճրագործ այդ դրսևորումներից էր վերջերս մեր ժողովորդի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը` Արցախի բռնազավթումը և արցախահայության բռնի տեղահանությունը հայրենի հողից։
Նրա խոսքով` անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով։
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը։ Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է տոնական Ս. Պատարագ:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ի պարզաբանումը՝ «Դվին» -ի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ
Այսօր Auroranews-ը հղում անելով shamshyan.com-ին հայտնել էր, որ ապրիլի 10-ին Երևանում կրակոցներ են հնչել ...
Ռուբլին՝ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 22-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 387,05 դրամ...
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 20-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 389.50 դրամ...
Մագնիսական փոթորիկներ են սպասվում
Ապրիլի 22-ի երեկոյան Երկրի վրա կանխատեսվում են G1-G2 մակարդակի մագնիսական փոթորիկներ։ Այս մասին տելեգրամի իր ալիքում հայ...