Եթե չկռվեին, խաղաղություն կլինե՞ր. Անդրանիկ Քոչարյան
Ո՞վ չի կռվել։ Եթե չկռվեին և ընդհանրապես մեր ժողովուրդը, մեր պաշտպանական ամբողջ համակարգը իր առջև դրված խնդիրների լուծման առումով կռված չլիներ, խաղաղություն կլինե՞ր, նոյեմբերի 9-ը կլինե՞ր։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա անդրադարձել է Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանն այն մասին, որ արցախցիները չեն կռվել։
«Նոյեմբերի 9-ը արդյունք է նաև նրա, որ մենք զոհեր տալով հակառակորդին թույլ չտվեցինք, որ իր հաջողությունները զարգացնի, և ունենանք շատ ավելի աղետալի իրավիճակներ»,- ասել է նա։
Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս է ընդհանրապես գնահատում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունները, Անդրանիկ Քոչարյանն ասել է.
«Խաչատուր Սուքիասյանը, ուղղելով նախկինում ասած թիվը, օրակարգից հանեց շահարկումների այն ծավալը, որը դրան հետևեց։ Տեսել եմ, թե ինչ արձագանքներ են եղել։ Մի բաժակ ջրում անընդհատ փոթորիկ փնտրելը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի»։
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Երբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հարցազրույց է տվել NEWS.am-ին:«Տիկին Սահակյան, Բաքվում...
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...