Հրապարակվել է ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

Հրապարակվել է աշխարհի 32 երկրների 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Նրանք ներկայացված են ըստ կատեգորիաների՝ ելնելով նրանց գործունեության ոլորտներից։ Հրապարակումը կատարել է Ամերիկյան «Time» ամսագիրը:


Ցուցակում են՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի վեց անդամներ, այդ թվում ինքը՝ ԱՄՆ նախագահը: Ցանկում են, մասնավորապես, Իլոն Մասկը, Ջեյ Դի Վենսը, Ռոբերտ Ֆրենսիս Քենեդի կրտսերը, Հովարդ Լյութնիքը և Ռասել Վոութը։


Ցուցակում 16 գործարար և կորպորացիաների ղեկավար է ընդգրկվել, սա առավելագույն թիվն է վարկանիշային ցանկի գոյության ընթացքում։


Նրանց թվում են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Walmart-ի ղեկավար Դագ Մաքմիլոնը, մոդելավորող Միուչա Պրադան, Netflix-ի կոմերցիոն տնօրեն Թեդ Սարանդոսը և այլն:


Ցունցակում են նաև մարզիկներ՝ Սերենա Ուիլյամսը, մարմնամարզուհի Սիմոն Բայլսը, բասկետբոլիստուհիներ Նաֆիսա Կոլյերը և Բրիաննա Ստյուարտը, լողորդ Լեոն Մարշանը: Փոփ աստղերի և դերասանների շարքում ամենաազդեցիկն են ճանաչվել Snoop Dogg-ը, Դեմի Մուրը, Սքարլեթ Յոհանսոնը, Էդ Շիրանը, Նիկոլ Շերզինգերը, Բլեյք Լայվլին, Hozier-ը և այլք: