Որ փողոցում են մեքենաները բախվել․ կան տուժածներ
Ապրիլի 7-ին, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 91/5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «Kia» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները․ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։17-ին։ Շտապօգնության աշխատակիցները տուժածներից մեկին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ մյուսը հոպիտալացվել է բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ «Դվին» հյուրանոցային համալիրում
Երևանում կրակոցներ են հնչել հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունե...
Սարսափելի կադրեր՝ Ուկրաինայի Սումի քաղաքից
Բալիստիկ հրթիռներով գրոհ է իրականացվել Ուկրաինայի Սումի քաղաքի վրա։ Այս պահին հայտնում են 31 զոհերի մասին, որից երկուսը...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան ս...
Ավտոմեքենաներ են այրվել․ կա տուժած
Ապրիլի 12-ին, ժամը 10:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շ...