Նոր համաձայնագիր՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Բուլղարիայի և Վրաստանի միջև
Ադրբեջանը, Թուրքիան, Բուլղարիան և Վրաստանը համաձայնագիր են ստորագրել էլեկտրահաղորդման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում, որը թույլ կտա վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի առևտուրը և բարելավել էներգետիկ անվտանգությունը։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի՝ ծրագրի ավարտից հետո հաղորդման համակարգերը կարդիականացվեն, արտադրական ենթակառուցվածքները կգործեն ավելի արդյունավետ, և կբարձրանա էներգետիկ անվտանգությունը։
Բայրաքթարը նշել է, որ Թուրքիայի էլեկտրահաղորդման կորպորացիան (TEIAŞ) և Ադրբեջանում էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողը՝ Azer enerji-ն, ստորագրել են էներգետիկ համագործակցության ընդլայնման գործառնական համաձայնագիր, որը կապահովի Թուրքիայի և Նախիջևանի միջև էլեկտրաէներգիայի անխափան և հուսալի փոխանցումը, ինչպես նաև կհանգեցնի առկա ենթակառուցվածքների արդիականացմանը և հաղորդման հզորության ավելացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Քանի զոհ կա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով
Եմենի մայրաքաղաք Սանայում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ վեցը։ Այս մասին հայտարարել է Եմենի...
ՌԴ զինված ուժերը գրոհել են Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարների հետ հանդիպման վայրը
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Ռուսաստանի զինված ուժերը գրոհել են Կրիվ...
Թուրքիան ամենևին էլ դա չի ցանկանում տեսնել. Հաքան Ֆիդան
Մեր տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ, անկայունության ևս մեկ հիմնական աղբյուր։ Այս մասին Reuters-ին տ...