Ռազմական

Ռուսաստանը ԱՄՆ-ի համար «խրոնիկ սպառնալիք» է. ՆԱՏՕ–ի գեներալ

Gohar Vardanyan 1 րոպե 156 դիտում
Ռուսաստանը ԱՄՆ-ի համար «խրոնիկ սպառնալիք» է. ՆԱՏՕ–ի գեներալ

ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Քրիստոֆեր Կավոլին հայտարարել է, որ Ռուսաստանը «խրոնիկ սպառնալիք է ԱՄՆ-ի համար»: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:


«Ռուսաստանը ներկայացնում է խրոնիկ սպառնալիք ԱՄՆ-ի համար», — ասել է գլխավոր հրամանատարը ԱՄՆ Սենատի համապատասխան կոմիտեի նիստի ժամանակ:


Գեներալը հավելել է, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է Ռուսաստանի կողմից աշխարհաքաղաքական առավելություն ստանալու նպատակով:


Նա նաև նշել է, որ Ռուսաստանը արագացնում է իր զինված ուժերի թվաքանակի աճը և փոխարինում է մարտական տեխնիկան ու զինամթերքը՝ ավելի արագ, քան կանխատեսել էին վերլուծաբանները:


Ավելին, Կավոլին պատմել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստվում են Ուկրաինային տալ լրացուցիչ բազմաֆունկցիոնալ F-16 ինքնաթիռներ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250