Սպասվում է բավարար տեղումներով ապրիլ. Սուրենյան

Ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


«Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ»,- նշել է նա։


Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի ապրիլի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին` նաև ամպրոպ։ 


Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ: Առանձին շրջաններում ապրիլի 2-4-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-20 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ին և 3-ին սպասվում է կարճատև անձրև։


Քաղաքականություն