Պուտինը Վարդան և Դավիթ Ամարյան եղբայրներին թույլ է տվել գնել խոշոր ընկերությունների բաժնետոմսեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել Վարդան և Դավիթ Ամարյան եղբայրներին` «Բալչուգ կապիտալ» ՓԲԸ–ի սեփականատերերին, գնել «Գազպրոմի», «Ռոսնեֆտի» և ռուսական այլ ընկերությունների բաժնետոմսեր ամերիկյան Goldman Sachs բանկային խմբից։ Այս մասին գրել է Sputnik Արմենիան:
Ինչպես նշվում է «Բալչուգ կապիտալ» -ի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում։
Հիմնադրամը կառավարում է ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվներ: Դավիթ Ամարյանը նախկինում մի քանի տարի աշխատել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունում։
Goldman Sachs-ը աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկն է։ 2022 թվականի մարտին՝ Ուկրաինայում հակամարտության մեկնարկից հետո, բանկը կրճատել է իր գործունեությունը ՌԴ–ում։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Սուրենյանը նշել է այս տարվա ամենալավ կողմը
Այս տարվա ամենալավ կողմը՝ ցրտահարություններ չեղան և չեն սպասվում: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հիդրոօդերևութաբանության...
Սուրենյանը` առաջիկայում սպասվող եղանակի մասին
Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով: Այս...
Բողոքի ակցիա ՔԿ-ի դիմաց և երթ դեպի ՆԳՆ. պահանջն է պատժել ոստիկաններին
Մի խումբ քաղաքացիներ ակցիա են անցկացրել Երևանում ՝ պահանջելով պատժել ոստիկաններին, ինչպես իրենք են պնդում, 28-ամյա արցախ...
Երկրաշարժ` Հայաստանում
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության՝ ժամը 13:56-ին 4,3 մագնիտուդ ու...