Դա ահազանգ է ողջ Եվրոպայի համար․ Պետերի Օրպոն
Ֆինլանդիան պատրաստվում է դուրս գալ Օտտավայի կոնվենցիայից և վերադարձնել հակահետևակային ականները: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Մեր երկիրը սկսում է նախապատրաստվել Օտտավայի կոնվենցիայից դուրս գալուն, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը: Պատճառը Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքն է։ Ռուսաստանն իրեն ավելի ագրեսիվ է պահում։ Մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանվելու հնարավոր միջոցներով»,- ասել է Օրպոն։
Ֆինլանդիայի վարչապետը կարևորել է, որ Օտտավայի կոնվենցիան արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, արտադրությունն ու կուտակումը, ինչպես նաև պահանջում է դրանց ոչնչացումը:
«Եթե նույնիսկ չեզոք, խաղաղասեր Ֆինլանդիան ականապատ դաշտեր է բացում, դա ահազանգ է ողջ Եվրոպայի համար։ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանակից ՆԱՏՕ-ի երկրների համար ռազմական սպառնալիքն աճել է։ Հաշվի առնելով այս իրավիճակը՝ անհրաժեշտ է դիտարկել բոլոր միջոցները, որոնք կարող են ուժեղացնել զսպման և պաշտպանության մեր ներուժը»,- նշել է Ֆինլանդիայի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայելու հա...
Հիստերիկորեն կապեր մի փնտրեք Ռուսաստանի հետ․ Զախարովա
Լոնդոնի պահանջը՝ կապված Ռուսաստանի հետ, իսկական խելագարություն է, այն հասել է մտավոր վնասաբերության գագաթնակետին։ Այս մա...
Պատերազմը մոտ է․ Թրամփ
ԱՄՆ-ը մտադիր է շուտով հարված հասցնել Իրանին։ Այս մասին գրում է Daily Mail-ը: «Եթե նրանք գործարք չկնքեն, ռմբակոծություննե...
Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ այն երկրի հետ, որը, կհայտնվի ՌԴ-Արևմուտք դիմակայության սահմանին․ Սերգեյ Կոպիրկին
Կարծում եմ՝ շատերի համար վաղուց ակնհայտ է, որ Ուկրաինայում ստեղծված ողբերգական իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք բազմադարյա ք...