Հասարակություն
Չգիտեմ՝ նա իմ երեխան է, թե ոչ. Մասկը մեծ գումար է փոխանցել իր ենթադրյալ երեխային
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ գրող Էշլի Սենթ Քլերին, ով իր ենթադրյալ երեխայի մայրն է, տվել է 2,5 միլիոն դոլար: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում:
Մասկը նշել է, որ բացի այդ գումարը, նա նաև Քլերիին տարեկան վճարում է 500 հազար դոլար։
«Ես չգիտեմ՝ նա իմ երեխան է, թե ոչ, բայց ես պատրաստ եմ պարզել: Դա դատարանի որոշում չի պահանջում: Թեև ես հստակ չգիտեմ, ես արդեն Էշլիին տվել եմ 2,5 միլիոն դոլար և տարեկան 500 հազար դոլար եմ ուղարկում նրան»,- գրել է նա:
Նշենք, որ Սենթ Քլերը ցանկանում է դատական կարգով ճանաչել ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկին՝ որպես իր երեխայի հայր։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել
«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
4.0