Խոշորամասշտաբ աղետ Թաիլանդում
Թաիլանդում մարտի 28-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժը թագավորության իշխանությունները ճանաչել են որպես խոշոր աղետ։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Անութին Չանվիրակունը, փոխանցում է ТАСС-ը։
Նշվում է, որ աղետների կանխարգելման և մեղմացման ազգային ծրագրի համաձայն՝ աղետների արձագանքման մակարդակը բարձրացվել է մինչև խոշորամասշտաբ աղետ:
«Երկրում իրավիճակի կայունացումից հետո թագավորության իշխանությունները կգնահատեն վնասը։ Ներկայումս բոլոր ջանքերն ուղղված են տուժածներին շտապ օգնություն ցուցաբերելուն»,– ընդգծել է Չանվիրակունը։
Մարտի 28-ին Մյանմայում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7,7 և 6,4 բալ։ Ուժեղ հետցնցումներ են զգացվել Թաիլանդում. Երկու երկրներն էլ հաղորդել են տների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների զգալի վնասների մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելի քան 20 զոհ` Հարավային Կորեայում հրդեհների հետևանքով
Հարավային Կորեայի հարավ-արևելքում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Yonhap լր...
Կրակոցներ` Նյու Մեքսիկոյում. կան տուժածներ և զոհեր
The New York Times-ը, վկայակոչելով ամերիկյան Լաս Կրուսես (Նյու Մեքսիկո) քաղաքի քաղաքապետ Յոհանա Բենկոմոյին, հայտնում է,...
Երկրաշարժ` Թուրքիայում
Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Գյումուշխանե քաղաքում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Հողի տակ օ...
Երևանում ավտոբուսներ են բախվել
Քիչ առաջ Գարեգին Նժդեհի հրապարակում իրար են բախվել թիվ 54 և թիվ 2 երթուղիները սպասարկող ավտոբուսները։ Այս մասին գրում է...